Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Բանավեճի» դրվագ ԱԺ-ից․ Առանց մեկնաբանության

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառման վերաբերյալ «ընդդիմադիր» պատգամավորների արձագանքներին, ասել է․

«Մենք բոլորս աննկարագրելի բարդ ժամանակաշրջանով ենք անցել՝ մեծերը, մանուկները եւ մեզ պետք են լույսեր, մեզ պետք են գույներ, մեզ պետք են ժպիտներ: Հայաստանն ապրելու է, Հայաստանում տոներ են լինելու, մարդիկ միմյանց ծափահարելու են: Մենք այդ ամենն անելու ենք հանուն մեր այն քույրերի ու եղբայրների, որոնք իրենց կյանքը զոհաբերել են, որպեսզի Հանրապետության հրապարակում մեր մանուկները ուրախանան ձեզ համար ֆոսֆորի նմանվող հրավառություններով ու ձեզ բթացնող տոնածառներով: Ես ձեզ լիքը հրավառություններ ու լիքը տոնածառեր եմ մաղթում այս կապակցությամբ»: