Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է գայլերի ոհմակը օրը ցերեկով «ճեմում» Ամասիայի ճանապարհներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Արփի լիճ ազգային պարկի» Արտենիս-Ալվար տեղամասի տեսուչ Ռադիկ Սարգսյանն այսօր հերթապահություն իրականացնելիս՝ ֆիքսել է, թե ինչպես չորս գայլեր օրը ցերեկով՝առանց վախի, ման են գալիս Ամասիայի Բերդաշեն գյուղ տանող ճանապարհով։

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանի ասելով, գայլերն ազատ ման են գալիս, որովհետև իրենց ապահով են զգում, պարկի տարածքում կրակոցներ չկան։

«Ոչ մի բանից չեն վախենում, նույնիսկ մեքենայի ազդանշաններից, մենք էլ ենք զարմացած այդ տեսարանից։ Տեսուչն էլ է անակնկալի եկել, միանգամից նկարել է։ Առավոտյան տեղամասի պետը հետքերը տեսել էր, զանգահարեց, թե գայլերի ոտնահետքեր կան (տես լուսանկարում), երկու ժամ չանցած՝ տեսանք, որ ազատ ման են գալիս»,-ասաց նա։

«ժամը 17․00-ի կողմ էլ նորից տեղեկություն ստացանք, որ Շաղիկ բնակավայրի բարձրադիր սար են բարձրացել, գյուղի վերևի հանդամասում են։ Գյուղացիները մեր աշխատակիցներին տեսել, կատակել են, թե հիմի էլ մեզ հյուրընկալվեցին, եկան, բարձրացան վերև։ Անասունները հիմա գոմերում են,  տարածքներում անասուններ չկան, այդ պատճառով էլ գայլերը փնտրուտքների մեջ են, ման են գալիս, որ կեր հայթայթեն։ Հուսանք, որ ձմռան ընթացքում վնասներ չեն պատճառի տարածքի բնակիչներին»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։

Ավելի վաղ անդրադարձել էինք , որ գայլերն Ամասիայի տարածքում շատացել են և մեծ վնասներ են պատճառում բնակիչներին։ Գրել էինք, որ նույնիսկ բացառիկ տեսակ է հայտնվել՝ սև գայլ։

«Արփի լիճ ազգային պարկի» արագ արձագանքման խմբի տեսուչ Ղազարոս Ղազարյանն էլ իր մտահոգություններն էր հայտնել, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկի, ապա գայլերի պատճառով  կոչնչանան տարածքի կենդանական աշխարհի թույլ, քիչ պաշտպանված կենդանիները՝ նապաստակները, եղնիկները, վարազներն, անգամ տնային շները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ