Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բեքհեմի «Ինտեր Մայամի» ակումբը մոտ է Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելուն

Ֆուտբոլի հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբը մոտ է ՊՍԺ-ի  արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելուն: Մանրամասները հայտնի են դարձել The Times-ին։

Աղբյուրի համաձայն՝ Դեյվիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամի»-ն հույս ունեն, որ Մեսսին կտեղափոխվի մրցաշրջանի վերջում: Նշվում է, որ տրանսֆերի դեպքում 35-ամյա արգենտինացին կդառնա MLS-ի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

Հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ «Ինտեր Մայամի»-ի համասեփականատերերը բանակցություններ են վարում Մեսսիի հոր և գործակալի հետ։ Նշվում է, որ արգենտինացու համար կարիերան շարունակելու այս տարբերակը նախընտրելի է։

Մեսսին ՊՍԺ-ի հետ պայմանագիր է ստորագրել 2021 թվականի օգոստոսին։ Մինչ այդ նա իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնա»-ում, որի որի կազմում 10 անգամ հաղթել Է Իսպանիայի առաջնությունում և 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայում։ Հարձակվողի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։