Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բելառուսը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները հաշվի առնելով

Բելառուսը չի հրաժարվում որոշ ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից, սակայն Բրյուսելը պետք է հաշվի առնի Մինսկի և Մոսկվայի հարաբերությունների ռազմավարական բնույթը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։

«Գտնվելով Եվրոպայում իրադարձությունների էպիկենտրոնում և կարևոր աշխարհառազմավարական դիրքում, Բելառուսի Հանրապետությունը, իհարկե, պետք է մտածի փոխշահավետ հարաբերություններ հաստատելու մասին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ինչը թույլ է տալիս ասել, որ ՆԱՏՕ՛,] մենքհամագործակցում ենք ձեզ հետ, դրանք մեր շահերն են, բայց եկեք ելնենք նրանից, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Եթե ձեզ բավարարում է այս թեզը, այս դրույթը, ապա եկեք շարունակենք մեր աշխատանքը»,-ասաց նա VoenTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է պաշտպանական գերատեսչության Telegram ալիքում։

Ռեվենկոն նշել է, որ Մինսկը և Բրյուսելը համագործակցել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահությունը և լեզվական ուսուցումը։ «Կան ոլորտներ, որտեղ մենք սովորաբար աշխատել և համագործակցել ենք մինչև որոշակի ժամանակահատվածը, և դրանք զգայուն չեն մեր անվտանգությունն ապահովելու առումով»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։