Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բելառուսը ժամանակավոր արգելք է սահմանել հացահատիկի արտահանման վրա

Բելառուսը սեպտեմբերի 24-ից  կարգելի հացահատիկի արտահանումը։ Ժամանակավոր արգելքը կգործի վեց ամիս։ Այս մասին ասվում է Նախարարների խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Փաստաթղթով արգելվում է հացահատիկի արտահանումը այն երկրներ, որոնք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ են, և որոնք չեն հանդիսանում։

Փաստաթղթում ընդգրված է 19 ապրանքատեսակ։ Մասնավորապես, արգելվում է ցորենի, տարեկանի, եգիպտացորենի, հնդկաձավարի և այլ հացահատիկային ապրանքների արտահանումը։

Այս որոշումը տարածվում է նաև այն ապրանքների վրա, որոնք Բելառուսում մաքսային ընթացակարգերով ձևակերպված են մինչև տվյալ որոշման ուժի մեջ մտնելը, և որոնց փաստացի արտահանումը հանրապետության սահմաններից իրականացվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդունված մեկ այլ որոշմամբ, Բելառուսը ժամանակավոր արգելք էր դրել արդյունաբերական ապրանքների որոշ տեսակների արտահանման վրա։