Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բելառուսի ԱԳ նախարարը քննադատել է Փելոսիի այցը Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ազատություն». Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը երեկ, ամփոփելով իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը:

«Այդ պատճառով, նման այցերը կապված չեն լինի այս կամ այն հակամարտությունների հանդարտեցման հետ, այլ ընդհակառակը՝ կապված կլինեն սրման հետ: Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել դրսի հորեղբայրներ-մորաքույրների վրա», – ասել է Մակեյը:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: