Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ նախատեսող օրենք

Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ են մտել քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք պաշտոնյաների և զինվորականների համար նախատեսում են մահապատիժ պետական դավաճանության համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն ահաբեկչության քարոզչության և բանակը վարկաբեկելու համար։ Այդ մասին լուր է տարածել «Գազետա ռու»-ն:

«Քրեական պատասխանատվության մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ավելի վաղ հրապարակվել էր Բելառուսի Հանրապետության ազգային իրավական ինտերնետային պորտալում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 9-ին ստորագրել է համապատասխան օրենքը։

Մասնավորապես, օրենքը պետական դավաճանության համար քրեական պատասխանատվությունը տարածում է պետական պաշտոններ զբաղեցնող բոլոր պաշտոնյաների վրա։ Ընդ որում, այս մեղքով պաշտոնյային կամ զինվորին այժմ կարող են դատապարտել բացառիկ պատժի` գնդակահարության։

Բացի այդ, պետության դեմ «մի շարք հանցագործությունների» համար փաստաթուղթը լրացուցիչ տույժ է սահմանում՝ «աշխատավարձի բազային մեծության մինչև 50 հազարապատիկի չափով»։