Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բեն Ուոլես. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտված է ձախողման

Բեն Ուոլես / Getty Images

Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում Ուկրաինային օգնող երկրների համաժողովում ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նա ասել է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա «սկսում է ձախողվել»։

«Առայժմ մենք տեսնում ենք, որ նրանք ձախողվում են և դժվար թե երբևէ հաջողության հասնեն Ուկրաինայի օկուպացման հարցում: Ներխուժումը կանգ է առնում, նրա ծրագրերն անընդհատ փոխվում են, և այսօր Ռուսաստանը կենտրոնացած է միայն հարավային և արևելյան շրջանների մասերի վրա. սա շատ, շատ հեռու է եռօրյա, այսպես կոչված, հատուկ գործողության իրենց սկզբնական պլանից: Այդ երեք օրն այժմ վերածվել է 150 օրվա, և գրեթե կես տարի անց մենք զգալի կորուստներ ենք տեսնում ինչպես տեխնիկայի, այնպես էլ ռուս անձնակազմի առումով»,- Ուոլեսի խոսքերն է մեջբերում Guardian թերթը։