Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բերդի համայնքապետի գործով դատական նիստը չի կայացել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը արդեն 2-րդ անգամ հետաձգվեց։ Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը Aravot.am–ի հետ զրույցում նշեց, որ օգոստոսի 2-ին և օգոստոսի 11-ին նշանակված դատական նիստերը չեն կայացել։ Պատճառը իրենց՝ պաշտպանական կողմի չներկայանալն է դատական նիստերին։ Ըստ Թամրազյանի՝ դատական կողմը նախապես չի համաձայնեցրել նիստի օրերը։ Դրանք կայացել են այնպիսի օրերի, երբ պաշտպանական կողմը ունեցել է այլ նիստեր ևս։

Փաստաբանը նաև հավելեց, որ դեռևս տեղեկություն չունի հաջորդ դատական նիստի մասին։

Հիշեցնենք, որ Մանուչարյանը 2021թ․ նոյեմբերի 9-ից գտնվում է կալանքի տակ։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ