Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բերձորը հանձնելու հիմքերն ինձ ամար պարզ չեն. Մհեր Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Բերձորը հանձնելու կապակցությամբ ես չեմ հասկանում ԱՅԴ ՔԱՅԼԻ ՀԻՄՔԵՐԸ: Իրոք չեմ հասկանում:

Տեսեք, համաձայն 10.11.2020 թ-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ մասի. «По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства НОВОГО МАРШРУТА движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута»:

Եվ այսպես, ամենից առաջ խոսքը գնում է նոր երթուղու կառուցման ծրագրի հաստատման մասին, որը ՉԿԱ: Բացի այդ, և սա ավելի կարևոր է, հայտարարության մեջ խոսքը գնում է նոր երթուղու մասին, սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ մենք պետք է Բերձորը և հարակից բնակավայրերը հանձնենք: Գրված է «ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻ», այսինքն՝ հնից մի կողմ, հնից զատ, բաց ոչ մի տեղ գրված չէ՝ Բերձորից դուրս:

Այսպիսով, տեսականորեն, մենք կարող են հին՝ գործող, երթուղուն կից կառուցել զուգահեռ մեկ այլ երթուղի, իրենից, օրինակ, 10 մետր մի կողմ, ԿԱՌՈՒՑԵԼ ՀԵՆՑ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋՈՎ, և ասել՝ ահա նոր երթուղին: Սա է:

Եվ այսպես, Բերձորը հանձնելու հիմքերը ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ ՉԵՆ: Որևէ մեկի համար դրանք պա՞րզ են: Եթե այո, թող ասի:

Ես միայն ՄԵԿ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ՝ Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնական Երևանի լուռ համաձայնությամբ Բերձորը հանձնում են ռուսական կողմի ճնշման արդյունքում, որն իր հերթին ՏԵՂԻՔ Է ՏՎԵԼ ուժի կիրառման ադրբեջանական սպառնալիքին և չի ուզում Ուկրաինական ճակատին զուգահեռ Կովկասում նոր ճակատ ունենալ: Ռուսներն, ըստ երևույթին, մտածում են սրանով ժամանակ շահել, կարգի գցել գործերը Ուկրաինայում, իսկ հետո էլ՝ գործել ըստ իրավիճակի: Սա, սակայն, հայկական շահերի հաշվին ժամանակ շահելու մի ոչ բարեկամական հնարք է, որը ԾԱՆՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ինչպես մեր՝ հայերիս, վրա մասնավորապես, այնպես էլ Արցախում գտնվող ռուսական ուժերի և Կովկասում ՌԴ դիրքերի վրա ընդհանրապես: