Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բերձորի քաղաքապետը հերքեց, թե բերձորցիներին զգուշացրել են, որ տունը հրդեհելու պարագայում փոխհատուցում չեն ստանալու. Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Tert.am. Մինչև այս պահը Բերձորից դեռ ոչ ոք դուրս չի եկել, բոլորը քաղաքում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Բերձորում, հաշվի առնելով, որ խոսակցություններ կան բնակիչների կողմից իրենց տները հրդեհելու կամ քանդելու հետ կապված, Ալեքսանյանը ասաց․ «Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է տները հրդեհելուց հետո ամբողջ հրդեհի ծավալները, այն էլ այս սեզոնին։ Խնդիրը տունը հրդեհելը չէ, որովհետև մեծ հաշվով, եթե դա անում են տունը ադրբեջանցիներին չթողնելու նպատակով, ապա ադրբեջանցիներին այդ տունը պետք չէ, այդ հողն է պետք։ Ամեն դեպքում սա իմ կարծիքն է, հրդեհելու բոլոր հնարավոր հետևանքների մասին ես տեղեկացրել եմ բնակիչներին, մնացածը իրենք թող որոշեն, ես որևէ մեկին դա չեմ արգելու։ Եթե ինչ-որ մեկը Երևանից կոչ է անում վառել տները, իրեն խնդրում եմ հիմա գա Բերձոր, լինի իմ ու մյուս բնակիչների կողքին, ու վերլուծենք հրդեհից հետո առաջացած անվտանգային բոլոր խնդիրները, հասկանանք՝ պատրա՞ստ է այդ հրդեհի դեմն առնել»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է թալանի հետ կապված խոսակցություններին, քաղաքապետը նշեց, որ այս պահին ո՛չ Բերձորում, ո՛չ էլ Աղավնոյում որևէ մեկը թալանով զբաղված չէ։

Բերձորի քաղաքապետը հերքեց խոսակցությունները, թե բերձորցիներին զգուշացրել են, որ տունը հրդեհելու պարագայում փոխհատուցում չեն ստանալու:

«Նման բան չկա, բոլորը ստանալու են իրենց փոխհատուցումները։ Դեռ 2021 թ.-ին Բերձորի բնակիչները որպես գույքային փոխհատուցում ստացել են 250․000-ական դրամներ։ Ներկա պահին առաջնային խնդիրը բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելն է։ Բնակիչներն են որոշելու՝ հետագայում բնակվելու են Արցախի որևէ այլ մասում, թե` Հայաստանում, այնուամենայնիվ այս պահին  բոլորը դեռ քաղաքում են»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: