Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բերձորի ու Աղավնոյի բնակիչների ունեցվածքը տեղափոխելու համար բեռնափոխադրողները մեծ գումարներ են ուզում. ինչպես են արձագանքում Արցախից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգ ստացավ, որ Բերձորի ու Աղավնոյի բնակիչների ունեցվածքը տեղափոխելու համար բեռնափոխադրող մի շարք ընկերություններ մեծ գումարներ են ուզում՝ օգտվելով ստեղծված ծանր վիճակից։ Մարդիկ փող չունեն, որ կարողանան օգտվել այս ծառայություններից։

ArmLur.am-ն փորձեց խոսել Արցախի կառավարությունից որևէ մեկի հետ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան: Մեզ հաջողվեց կապ հաստատել Արցախի նախագահի մամուլի խոսնակ  Լուսինե Ավանեսյանի հետ և հետաքրքրվել, թե ինչու են Աղավնոյի և Բերձորի բնակիչներին թողել բախտի քմահաճույքին, ինչու չեն օգնում վերոհիշյալ հարցում:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց. «Ինձ հավաստիացրել են, որ դրա մասին էլ են հոգ տարել, բնականաբար անբարեխիղճ մարդիկ կլինեն, որ կփորձեն այդ իրավիճակից օգտվել: Համայնքնապետերը տեղյակ են բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներից դիմեք իրենց: Համայնքապետերը գիտեն, թե ինչ պետք անեն: Կառավարությանը արել, ինչ որ գումարներ հատկացվել է այդ մարդկանց օգնելու համար, բայց կոնկրետ մեխանիզմը ես չգիտեմ»: