Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բլինքենն Իսրայելին խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ չնայած Նեթանյահուի հետ սուր տարաձայնություններին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Իսրայելին աջակցություն ցուցաբերել, չնայած երկրի ընտրված վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ սուր տարաձայնություններին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից: Բլինքենը շեշտել է, որ ԱՄՆ-ն կմնա Իսրայելի բարեկամը՝ չնայած այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնց Նեթանյահուն դեմ է, այդ թվում՝ իսրայելապաղեստինական խնդրի կարգավորումը երկու պետությունների ստեղծմամբ և 2015 թ.-ին Իրանի հետ կնքված միջուկային գործարքի վերականգնումը:

«Գործընկերությունը և այն, ինչ այն բերել է մեր երկրների և ամբողջ աշխարհի ժողովուրդներին, միշտ ապահովվել է Իսրայելի անվտանգության նկատմամբ Միացյալ Նահանգների հաստատակամ հանձնառությամբ, որը երբեք ավելի ուժեղ չի եղել, քան այսօր»,-ասել է նա՝ հանդես գալով J Street լոբբիստական կազմակերպության ամենամյա խորհրդաժողովում, որն աջակցում է Իսրայելին և հանդես գալիս մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին: