Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բլինկենն Անդրկովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես Լուիս Բոնոյին նշանակում եմ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»,-ասվում է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղ համաձայնագրի, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: Պարոն Բոնոն երկկողմանիորեն կփոխգործակցի համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու նպատակով»,-պարզաբանել է Բլինկենը։ Պետքարտուղարի խոսքով, Բոնոյի նշանակումը «հաստատում է այն կարևորությունը, որ ԱՄՆ-ը տալիս է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Նախկինում Բոնոն եղել է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի և ՄԱԿ-ի կազմակերպություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, ինչպես նաև զբաղեցրել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսական և բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականների պաշտոնները: