Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, որը չի կարողացել Երևանից մեկնել Արցախ ու այս օրերին այստեղ է, մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի շրջափակման մասով որևէ դրական տեղաշարժ չկա՝ չնայած անընդհատ դաշտ նետվող հույսերին։ Իսկ գազամատակարարման և էլեկտրաէներգիայի «էներգետիկ ահաբեկչությունը», ինչպես ձևակերպեց ինքը, ավելի է  խորացրել ճգնաժամը։

-Այս օրերին դարձյալ խոսվեց Արցախում ներքաղաքական լարվածության մասին, արդյոք հարթվե՞լ են խնդիրները Արցախի նախագահի ու պետնախարարի միջև, թե՞ որոշակի լարվածությունից դեռ կա։

-Այս պահին որևիցե խնդիր չեմ տեսնում, աշխատանքային գործընթաց է, յուրաքանչյուրն իր աշխատանքյաին պարտականությունների շրջանակներում աշխատում է։ Այս պահին որևիցե խնդիր չկա, իշխանության տարբեր թևերը շարունակում են իրենց աշխատանքը, և Ռուբեն Վարդանյանը Արցախ տեղափոխվելու առաջին օրից, առավել ևս՝ այս շրջանում բոլորին համախմբման կոչ է անում և այդ ուղղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում:

-Իսկ կա՞ այդ համախմբումը։

-Առնվազն այս փուլում Արցախում որևէ քաղաքական գործընթացի վրա նույնիսկ քննարկման ժամանակ ծախսելը ակնհայտ է, որ նպատակահարմար չէ այսօր։ Մենք ունենք խնդիր ճգնաժամից դուրս գալու, որից հետո հնարավոր է որևէ քաղաքական քննարկում սկսել։

-Նկատի ունեք արտահերթ ընտրություննե՞րը։

-Խնդիրը Սահմանադրության փոփոխությունների մասով էր, որը հրապարակային ներկայացվել և քննարկվել է մինչև Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը։ Այսինքն՝ կար նախաձեռնություն Սահմանադրություն փոփոխություն իրականացնելու, որից որոշ ժամանակ հետո՝ արտահերթ ընտրություններ, այս պահին այդ գործընթացն ակտիվ չէ, և հուսով ենք՝ նման օրակարգի քաղաքական ուժերը կանդրադառնան ճգնաժամի հաղթահարումից հետո։

-Այս օրերին նորից ակտիվացել են Ռուբեն Վարդանյանի դեմ հարձակումները, հիմնականում՝ սորոսական զանգվածի կողմից, նաև Արայիկ հարությունյանի թիմակիցների։ Սա ինչո՞վ եք բացատրում։

-Կդժվարանամ մեկնաբանել, այսօր և՛ Ռուբեն Վարդանյանի, և՛ մեր ամբողջ թիմի ռեսուրսն ուղղված է այս ճգնաժամը հաղթահարելուն, և հույս ունեմ, որ բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, առնվազն եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: