Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Brent տեսակի նավթի գները հունվարի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել են 82 դոլարից

Նավթի համաշխարհային գները նվազել են մոտ 3%-ով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Brent-ի արժեքը հունվարի 11-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 82 դոլարից։

Մասնավորապես, Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,96%-ով ՝ հասնելով բարելի համար 81,23 դոլարի: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ էժանացել են 3,03%-ով՝ հասնելով 73,97 դոլարի։ Սակարկությունների ընթացքում ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի 23-ից ի վեր առաջին անգամ իջել է 74 դոլարից։

Շուկաներն արձագանքում են Չինաստանում կորոնավիրուսային իրավիճակին, որտեղ շաբաթ օրը հայտնաբերվել է վարակի 39,791 նոր դեպք: Առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալներով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։

Չինաստանը չորրորդ օրն անընդմեջ օրական հակառեկորդ է գրանցում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով։ Դրանց աճը կարող է կարանտինային սահմանափակումների հետագա խստացման պատճառ դառնալ, որոնք, իրենց հերթին, բացասաբար են անդրադառնում Չինաստանի տնտեսության վրա և նվազեցնում են նավթի պահանջարկը։