Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բռնցքամարտիկները վիճարկում են Հայաստանի չեմպիոնությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մայրաքաղաքի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության  մարզադահլիճում այսօր շարունակվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են, համապատասխանաբար 95 եւ 14 տղամարդ եւ կին բռնցքամարտիկներ։

Մրցումային երկրորդ օրը ռինգը տրամադրվել է տղամարդկանց 51, 54, 57, 60, 75, 86, +92 կգ քաշայիններին, իսկ վաղը կկայանան ¼ եւ կիսաեզրափակիչ մենամարտերը։ Առաջնության կազմակերպիչները մեզ տեղեկացրին, որ աղջիկները դեռ չեն ներգրավվել պայքարի մեջ, քանի որ մասնակիցները շատ չեն ու ոչ բոլոր քաշային կարգերն են ներկայացված։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ