Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրիտանական Չելենջերները մինչև ամառ կլինեն ուկրաինական ճակատում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը երկուշաբթի օրը խորհրդարանում ասել է, որ Չելենջեր տանկերը, որոնք Բրիտանիան մտադիր է տրամադրել Ուկրաինային, պատրաստ կլինեն մարտի մեջ մտնել մինչև ամառ, հնարավոր է արդեն ապրիլին:

«Դա կլինի մինչև ամառ, կամ մայիսին: Գուցե նույնիսկ Զատիկին», – Reuters-ը մեջբերել է Ուոլեսի պատասխանը պատգամավորի հարցին, թե երբ բրիտանական տանկերը ուկրաինական անձնակազմով պատրաստ կլինեն մարտի:

Զատիկն այս տարի կլինի ապրիլի 9-ին։

Լոնդոնը խոստացել էր մինչև մարտի վերջ տեղափոխել 14 Չելենջեր, բայց անձնակազմին մարզելու համար որոշ ժամանակ կպահանջվի։ Ուոլեսն ասել է, որ ռազմական նկատառումներից ելնելով չի կարող խոսել այս պարապմունքի ժամանակացույցի մասին, և միայն ասել է, որ սկզբում անձնակազմերը պարզապես կյուրացնեն նոր տեխնոլոգիան, իսկ հետո կսովորեն աշխատել համատեղ: