Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը հին հրթիռներ է օգտագործում Ուկրաինայի դեմ՝ դրանցից հեռացնելով միջուկային մարտագլխիկները

Բրիտանական հետախուզության վերջին զեկույցում ասվում է, որ ռուս զինվորականները Ուկրաինայի դեմ օգտագործում են հին թեւավոր հրթիռներ, որոնք նախատեսված են միջուկային հարվածներ հասցնելու համար: Բրիտանական պաշտպանության նախարարության տվյալներով, միջուկային լիցքերը նախ հանվում են դրանցից և հրթիռներ արձակվում առանց մարտագլխիկի:

«Բաց աղբյուրներում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս AS-15 Kent արձակված հրթիռի բեկորները (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ այդպես է անվանվում X-55 հրթիռը), որը, ըստ երևույթին, խփվել է», – ասվում է զեկույցում: Ինչպես հիշեցնում է բրիտանական հետախուզությունը, այս հրթիռները ստեղծվել են 1980-ական թվականներին բացառապես որպես միջուկային մարտագլխիկ տեղափոխելու միջոց:  «Թեև նման իներտ զենքը կարող է որոշակի վնաս պատճառել հրթիռի կինետիկ էներգիայի և չօգտագործված վառելիքի պատճառով, այն դժվար թե կարողանա հուսալիորեն խոցել նախանշված թիրախը», – հայտնում էՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը: