Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն կարծիքին է, որ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն դերը, որը Պեկինը խաղում է համաշխարհային հարաբերություններում և տնտեսությունում: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում Սունակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան «ցանկալին որպես իրական ընդունելու» իր մոտեցումը փոխարինելու է մրցակիցների նկատմամբ «առողջ պրագմատիզմով»: «Մենք ընդունում ենք, որ Չինաստանն իրենից համակարգային մարտահրավեր է ներկայացնում մեր արժեքների և շահերի համար: Այդ մարտահրավերն ավելի սուր է դառնում, քանի դեռ Պեկինը շարժվում է դեպի է՛լ ավելի մեծ ավտորիտարիզմ», – ասել է Բրիտանիայի նորանշանակ վարչապետը: