Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրիտանիաjում «առողջապահական ճգնաժամ»՝ սննդի վրա բնակչության խնայողությունների պատճառով

Մեծ Բրիտանիան կանգնած է «առողջական ճգնաժամի» առաջ՝ կապված այն բանի հետ, որ բրիտանացիները խնայում են սննդամթերքի վրա գների աճի ֆոնին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Financial Times-ին։

«Բարեգործական կազմակերպությունները նախազգուշացրել են, որ միլիոնավոր բրիտանացիներ այս ձմռանը կբախվեն «առողջական ճգնաժամի»՝ էլեկտրաէներգիայի բարձր վճարների պատճառով, չնայած 150 միլիարդ ֆունտ ստեռլինգի կառավարական փաթեթին ՝ ծախսերը սահմանափակելու համար»,-գրում է պարբերականը։

Բարեգործական կազմակերպությունները կոչ են անում կառավարությանը ուժեղացնել աջակցությունը ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին, իսկ էներգետիկ ընկերությունները կոչ են անում սուբսիդավորվող «սոցիալական» էլեկտրաէներգիայի սակագին ստեղծել ամենաաղքատների համար:

National Energy Action բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Ադամ Սքորերը նշել է, որ բրիտանացիներն այժմ ոչ միայն նվազեցնում են իրենց օգտագործած սննդի քանակը, այլև ընտրում են ավելի ցածր որակի սնունդ։

Ինչպես նշվում է National Energy Action-ի պաշտոնական կայքում՝ վկայակոչելով YouGov-ի հարցումը, բրիտանացի ծնողների 24%-ը տարեսկզբից կրճատել է գնվող սննդամթերքի քանակը, որպեսզի կարողանան վճարել էլեկտրաէներգիայի վարձերը։ Բացի այդ, ծնողների 28%-ն ասել է, որ անցել է ավելի ցածրորակ սննդի, իսկ 13%-ն ուտում է սառը սնունդ կամ եփել չպահանջող սնունդ։