Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրյուսովի անվան համալսարանից արձագանքում են Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

««‎Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ին հրապարակած «‎Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերտառությամբ հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։

Հոդվածը  նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի։


Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել:

Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»։