Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրյուսովի ուսանողների պայքարն արդյո՞ւնք է տվել. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը Բրյուսովի պետական համալսարանը Մանկավարժական համալսարանին միավորելու նախագիծ էր դրել շրջանառության մեջ: Ավելի կոնկրետ՝ իշխանությունը մտադիր էր Բրյուսովը և Ֆիզկուլտ ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանին:
Բրյուսովի համալսարանը փակելու լուրերի ֆոնին ուսանողները բողոքի ակցիաներ էին պարբերաբար իրականացնում: Բրյուսովի ուսանողները և դասախոսները նամակով դիմել էին նաև Նիկոլ Փաշինյանին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ուսանողների այս պայքարն իր արդյունքը տվել է, և իշխանությունները մտադիր են հետ կանգնել իրենց մտադրությունից: Այս որոշման վրա ազդել է ուսանողների համառ պայքարը:

Մեր տեղեկություններով՝ ԲՈՒՀ-ում նման տպավորություն են ստացել նաև կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներից:
ArmLur.am-ը կհետևի իրադարձությունների հետագա զարգացումներին և նոր մանրամասներ կհայտնի ընթերցողին:

Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝  Նիկոլ Փաշինյանն ը հրահանգել է կանգնեցնել բոլոր կրթական համակարգի ծրագրերը, ֆինանսավորման հարցերը մինչև բուհ-երի միավորման հարցերին լուծում կտրվի: Բոլորը սպասում են՝ հասկանալու համար, թե հարցը ինչպես է լուծում ստանալու: