Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բժիշկը ասել է, թե ով չպետք է սեխ ուտի

Սեխի մեջ շաքարի մեծ քանակության պատճառով ավելի լավ է հրաժարվել այն օգտագործել այն մարդկանց համար, ովքեր ավելորդ քաշ  և նյութափոխանակության խանգարումներ ունեն: «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Անժելիկա Դյուվալը։

Ըստ բժշկի՝  սեխը բավականին դժվարամարս մթերք է, ավելի լավ է այն օգտագործել այլ մթերքներից առանձին, ճաշից կամ ընթրիքից հետո չարժե սեխը որպես դեսերտ առաջարկել:

«Սեխի մեջ, ինչպես ձմերուկում, մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակող հյութ կա։ Սա բավականին կբարձրացնի ձեր արյան շաքարը: Իսկ պեպտիկ խոցի սրման դեպքում դիետա է անհրաժեշտ։ Այս ընթացքում սննդակարգից պետք է բացառել շատ մթերքներ, այդ թվում՝ սեխը»,-զգուշացրել է մասնագետը։

Դիետոլոգը նաև հորդորել է սեխ ուտելիս մաքուր ջուր խմել և օրական 400 գրամից ավելի չուտել։