Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բժիշկը հայտնել, թե ինչով կարելի է վարակվել տան զուգարանում

Տներում զուգարանի սենյակում հիգիենայի կանոնները չպահպանելը կարող է տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման պատճառ դառնալ: «Մոսվկա 24»-ին տված հարցազրույցում ասել է թերապևտ Լյուդմիլա Լապան։

Մասնագետի կարծիքով՝ վատ լվացված զուգարանակոնքը կամ լվացարանը կարող է բարենպաստ միջավայր դառնալ պաթոգեն միկրոֆլորայի զարգացման համար։ Բժիշկը խորհուրդ է տալիս ոչ միայն ժամանակին մաքրել զուգարանը, այլև պարբերաբար քվարցապատել զուգարանակոնքը։

«Ընտանեկան վարակներից տարածված են, օրինակ՝ ֆուրունկուլյոզը։ Երբ գրեթե ամբողջ ընտանիքը հիվանդանում է։ Ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկները կարող են թաքնվել նաև զուգարանում, բոլոր բակտերիաները ապրում են զուգարանակոնքի եզրի տակ, այսինքն՝ այնտեղ, որտեղ ամենից հաճախ չի լվացվում»,-ասել Լապան։

Վարակման վտանգը զգալիորեն մեծանում է, եթե զուգարանից ջուրը հայտնվում է մարմնի բաց հատվածում կամ հարակից առարկաների վրա: