Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չալաբյան. Հատուցման պահը մոտենում է

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Այսօր առավոտյան ես ցանկանում էի գրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ունեցած խայտառակ ելույթի, Կաթողիկոսի մոտ նախկին նախագահների հանդիպման, երեկա կեղծ տագնապի, և շատ այլ թեմաների մասին:

Դրա փոխարեն ես վերցրեցի իմ սպորտային հրացանը, հագա իմ մարտական համազգեստը, և ընկերներիս հետ գնացի հրաձգարան՝ մարզվելու:

Երբ «խաղաղության» կեղծ օրակարգը հօդս է ցնդել, թշնամին արդեն մեր տարածքում է, իսկ երկիրը դեռ պատահականությամբ ղեկավարում է ողորմելի մի ստահակ, մեր ճակատագիրը և մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին: Հ

ենց գիտակցենք դա, սկզբից կկագնացնենք թշնամուն, իսկ հետո ջարդ տալով դուրս կքշենք մեր հողից:


Վերցրեք ձեր ճակատագիրը և ձեր զենքը ձեր ձեռքը: Հատուցման պահը մոտենում է»։