Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չարժե այդքան տխրել, սա դեռ Հաագան չէ, պարոնայք ռուսներ

Պուտինի եւ Ուկրաինայի բռնակցված տարածքների կրիմինալ «ղեկավարների» արհեստական ժպիտների ֆոնին, Կրեմլում այդ տարածքների բռնակցման ակտի մասնակից ռուսական վերնախավի ներկայացուցիչների դեմքին ուրախություն չկա, իսկ ոմանք պարզապես սուտմեռուկ են տվել։ Չարժե այդքան տխրել, պարոնայք ռուսներ, սա դեռ Հաագան չէ, եւ չարժե ձեւ անել, թե անմասն եք այս ամենին։ Ինչպես Ուկրաինա ներխուժման նախօրեին։

Ռամզան Կադիրովը, ով հրաժարվեց մոբիլիզացիա անցկացնել իր երկրում, արտասվելով անրջում է անկախ Իչկերիա, որը սարերի հետեւում չէ։ Իսկ Սոբյանինը Ռուսաստանի մայրաքաղաքը տեսնում է հայրենի Խանտի Մանսիսյկում։ Դա էլ սարերի հետեւում չէ, որովհետեւ Մոսկովիայի հեռանկարն անգամ արդեն պատրանքային է թվում, իսկ որպես ուլուս թուրքերի տակ հեռանկարն՝ առավել առարկայական։

Պուտինյան կլեպտոկրատիայի համար Հաագան էլ կարող է երանելի թվալ, երբ Ուկրաինայից նահանջից հետո կլեպտոկրատիայի ֆաշիստական քարոզչությամբ դեգրադացված խորքային ժողովուրդը եւ ֆրոնտից մազապուրծ զինվորները հաշիվ պահանջեն։ «Ռուսական դաժան ու անիմաստ բունտ» հայտնի բնութագրումն այս անգամ կարող է համարժեք չհնչել։

Ռուսաստանը դարձել է ռուսական ֆաշիզմի ու կայսերականության համատեղման պուտինյան կլեպտոկրատիայի փորձերի զոհը։ Միաժամանակ, ինքը կլեպտոկրատիան անխուսափելիորեն դառնում է իր իսկ փորձերի զոհը, առայժմ լսելով իր առաջնորդի մառազմատիկ դատողությունները, ԽՍՀՄ-ը չվերականգնելու խոստումը՝ բանակցություններ մուրալով։

Հայաստանի դեմ արշավը չափազանց ծանր է արժենալու Ռուսաստանին․ Ռուսաստանի հետ տեղի է ունենալու այն, ինչ նա ծրագրել է Հայաստանի դեմ։ Առանց որեւէ հեռանկարի։ Մեկը մյուսի ուղիղ հետեւանքն է։