Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չեմ կարող մոռանալ իմ կյանքի այդ ծանր օրերը, որոնք անցկացրեցի աղետի գոտում. Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

34 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից։

Հաշված վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին Սպիտակը, Լենինականը, Արթիկը, Կիրովականը։ Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Երկրաշարժի գոտում ապրում էր 1 միլիոն բնակիչ, որոնցից անօթեւան մնաց ավելի քան 500 հազար մարդ։

Այսօր էլ մենք հաղթահարում ենք ավերիչ երկրաշարժի հետեւանքները։

Ցավոք, երկրաշարժից 34 տարի անց էլ, դեռեւս շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով անօթևան եւ ունեզուրկ մարդկանց տխուր ճակատագրերին։ Այսօր էլ կան խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Այդ ծանր օրերին՝ զուգահեռ Արցախյան ազատամարտին, մենք կարողացանաք ուղղել մեր մեջքը եւ հավատով նայել դեպի ապագան։

Ես չեմ կարող մոռանալ իմ կյանքի այդ ծանր օրերը, որոնք անցկացրեցի աղետի գոտում։

Հիշում ենք սահմռկեցուցիչ երկրաշարժի բոլոր զոհերին եւ ցավակցում նրանց հարազատներին։ Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը։

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյան