Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չեմ կարողանում հասկանալ, կներեք. Հրաչյա Սարգսյանը՝ վարչական շրջանի ղեկավարին

«Հաշվետու ժամանակաշրջանում վարչական շրջաններից վարչություն է ներկայացվել 1915 ժամկետանց պարտավորույթունների վերաբերյալ տեղեկատվություն»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:

Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ Աջափնյակ վարչական շրջանից ստացվել է 124 տեղեկանք, Ավանից՝ 135, Արաբկիրից՝ 165, Դավթաշենից՝ 45, Էրեբունուց՝ 537, Կենտոնից՝ 95, Նոր Նորքից 131, Նորք Մարաշից՝ 71. Քանաքեռից՝ 372:

«Դավթաշեն վարչական շրջա՛ն, ինչո՞ւ է ձեր մոտ քիչ»,-վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանին հարցրեց Երևանի Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ճշտելով, թե արդյո՞ք հաջորդ գործակարգավարականի ժամանակ պետք է ներկայացնեն մնացածը:

Ռոման Համբարձումյանն ասաց, որ այդ պահին այդքանն է եղել:

«Ձեր մոտ 45 է: Տեսաք՝ բոլորի մոտ ինչքան է: Ուզում եմ հասկնալ... Չեմ կարողանում հասկանալ, կներեք: Հարցս այն է, որ եկամուտների բաժնում ունեք աշխատակիցներ և մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը 45 տեղեկանք են տվել: Ուզում եմ հասկանամ՝ ինչո՞ւ է ձեր մոտ այդքան ցածր՝ մնացածի մոտ բարձր, միայն ձեր մոտ է խնդիրը մնացել»,-հարցը կրկնեց քաղաքապետը՝ ակնարկելով որ նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ խնդրով իր արած դիտողությունից հետո վարչական մյուս շրջանները ավելացրեցին տեղեկանքների թիվը, բացի Դավթաշենից:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց, որ կճշտի կասի՝ հավելելով. «Ուրեմն մեր մոտ տնտեսվարողների թիվն է տարբերվում մյուս վարչական շրջաններից»:

Արման Ջհանգիրյանն արձագանքեց, որ կան վարչական շրջաններ, որոնք նախորդ շաբաթներում հիմնական մասն արդեն ներկայացրել են, օրինակ՝ Դավթաշենը և փոքր մասն  է մնացել:

«Դէ էդ էի հարցնում: Առաջին հարցս դա էր, թե մյուս գործակարգավարականին ներկայացվելո՞ւ է , թե՞ ոչ: Հասկացա պարոն Ջհանգիրյան: Առաջին հարցս այդ տվեցի, պատասխանը որպես այդպիսին չստացա»,-ասաց Հրաչյա Սարգսյանը: