Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Չեմ կարծում, որ պարոն Արսենյանն ասել է որեւէ վտանգավոր բան»․ ՔՊ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Գուրգեն Արսենյանը վտանգավոր, ապազգային թեզեր հնչեցրեց՝ հակադրելով հայության երկու թեւերը։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան»,-ԱԺ նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածությունը․ օրերս ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եւ ՔՊ-ն Սարգիս Խանդանյանին էր առաջադրել։

Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Լսել եմ պարոն Արսենյանի ելույթը։ Տեսել եմ այն մանիպուլյացիաներն ու արձագանքը դրա հետ կապված, որոնք ինձ համար տարակուսելի են։ Չեմ կարծում, որ պարոն Արսենյանն ասել է որեւէ վտանգավոր բան։ Նա խոսել է ՀՀ պետական շահի եւ առաջանահերթությունների մասին»։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Գուրգեն Արսենյանի վարքագիծը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ