Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չգիտեմ՝ էդ ինչ նոր խաղեր են. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը՝ Սուրիկ Խաչատրյանից պարտքով փող վերցնելու մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հերքում է դատախազության տվյալները, թե ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից 10 միլիոն դրամի չափով փոխառություն ունի վերցրած:

«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսվում, նման բան չկա, ի՞նչ փոխառություն, ի՞նչ պարտք: Երեկ ես էլ եմ լսել այդ մասին, եթե նման բան կա, թող ինձ գոնե մի անգամ հրավիրեին, հարցնեին՝ կա, չկա: Ինչ-որ ասում են՝ այնտեղ փոխառության պայմանագիր կա, եթե պայմանագիր կա, ուրեմն ես պետք է ստորագրած լինեմ: Նման բաներ չկան, չգիտեմ՝ էդ ինչ նոր խաղեր են, վերջիվերջո ես անտեղյակ եմ, երեկ եմ առաջին անգամ լսել: Անունս են տալիս, գոնե մի անգամ հարցնեին՝ տեղյա՞կ ես»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բաղմանյանը:

Գեներալը պատմեց, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ աշխատած տարիներին շատ բան է արել բանակի համար. «Սուրիկը շատ բան է արել Զինված ուժերի համար, բայց ես չգիտեմ՝ գումար է դա հաշվվում, կարո՞ղ է դրա մասին է խոսքը: Ես գիտեմ՝ Սիսիանի հրաձգարանը էդ մարդն իր ուժերով է սարքել, Գորիսինը, էդ գնդին է ահագին օգնել, կարող է դրա մասին է խոսքը, ես տեղյակ չեմ ընդհանրապես: Սուրիկը շատ է օգնել կայազորին»:

Աշոտ Մինասյան

Հիշեցնենք, որ ըստ դատախազության տվյալների, Սուրիկ Խաչատրյանից մոտ 40 միլիոն դրամի չափով փոխառություն ունի նաեւ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Վերջինս մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը, ասաց, եթե պետք լիներ՝ իրեն դատարան կկանչեին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ