Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Չի կարելի մի դիկտատուրան փոխարինել մյուսով». ռուս ցուցարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանում հաստատված ռուսները խաղաղ բողոքի ցույց և երթ իրականացրին ընդդեմ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի:
«Այստեղ համարյա ամեն շաբաթ անցկացնում են բողոքի ցույցեր՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, բայց մենք այս անգամ դուրս ենք եկել Եվրոպայի ուշադրությունը Արցախի վրա սեւեռելու համար: Չի կարելի մի դիկտատուրան փոխարինել մյուսով»,-ասաց ցուցարարներից մեկը:
«Եթե հայկական սփյուռքում եւս պարբերաբար նման ցույցեր անեն, Արցախի խնդիրը կշեշտադրվի»,- հավելեց նա:

Երիտասարդը, որը կրում էր «Ադրբեջանը սպանում է Արցախը» մակագրությամբ պաստառ, նշեց. «Մենք տեսնում ենք բռնատիրակսն երկրների տնտեսությունների միջեւ կապը, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է: Արցախյան խնդրի սրացման ֆոնին մենք տեսնում ենք նաեւ, թե ինչպես է Եվրոպան մեծացնում Ադրբեջանից գազի ներկրման ծավալները:

Եթե Եվրոպայի նպատակն իրականանա Արցախում եւ Ուկրաինայում Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ, ապա ով է պաշտպանելու Հայաստանը ՀԱՊԿ-ի փոխարեն: Չէ՞ որ ՌԴ-ն ուղիղ թույլ չի տալիս Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա: Արդյոք Եվրոպան պատասխանատվություն կվերցնի պաշտպանել Հայաստանը»: Ռուս ցուցարարը գտնում է, որ ադրբեջանցիների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն եւ հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ