Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չինաստան արձագանքել է Բլինքենի՝ Պեկին չայցելելու որոշմանը

Չինաստանը չի ընդունում օդապարիկային իրավիճակի շուրջ անհիմն շահարկումներն ու աղմուկը: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է  Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական արտաքին գործերի հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Վան Ինն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում։

«Չինաստանը պատասխանատու երկիր է և միշտ խստորեն պահպանում է միջազգային իրավունքը»,-ըստ այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, ասել է քաղաքական գործիչը։

Կողմերը քննարկել են, թե ինչպես կարելի է հանգիստ և պրոֆեսիոնալ կերպով վերաբերվել անկանխատեսելի իրավիճակներին և պահպանել փոխգործակցությունը:

Վան Ինը կողմ է արտահայտվել, որ Վաշինգտոնը և Պեկինը պահպանեն փոխգործակցությունը՝ խուսափելով «սխալ դատողություններից»: