Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չինաստանն արձագանքել է օդապարիկի միջադեպին

Չինաստանը բողոքել է ԱՄՆ գործողությունների դեմ՝ կապված չինական օդապարիկի խոցման հետ, որը հայտնվել էր ամերիկյան օդային տարածքում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հահտարարել է, որ «Չինաստանը կտրականապես հավանություն չի տալիս և բողոքում է ուժի կիրառմամբ քաղաքացիական անօդաչու օդապարիկի վրա ԱՄՆ-ի հարձակման դեմ»,- ասվում է զեկույցում։

Պեկինը նշում է, որ նախկինում ամերիկյան կողմին «բազմիցս տեղեկացրել է» օբյեկտի քաղաքացիական բնույթի մասին։ Չինացիները պնդում են, որ այն հայտնվել է ԱՄՆ օդային տարածքում ֆորսմաժորային իրավիճակի պատճառով։

«Չինական կողմը հստակորեն խնդրել է ամերիկյան կողմին պատշաճ կերպով լուծել այս հարցը՝ հանգիստ, պրոֆեսիոնալ և զուսպ»,- հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։

«Նման պայմաններում ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառումը չափից ավելի արձագանք է և միջազգային պրակտիկայի լուրջ խախտում: Չինաստանը վճռականորեն կպաշտպանի համապատասխան ընկերության օրինական իրավունքներն ու շահերը և իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պատասխաններ տալ», ասվում է ՉԺՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Չինաստանը պնդում է, որ դա քաղաքացիական զոնդ էր, Պենտագոնը հայտարարել է, որ դա լրտեսական օդապարիկ է։