Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չփորձե՛ք ընդդիմությանը դասեր տալ, դպրոցում, աշակերտական նստարանի շուրջ չենք. Սեյրան Օհանյան

 «Ընդդիմությունն ավելի լայն հնարավորություններ ունի՝ նախ և առաջ քաղաքական մեծամասնության աշխատանքը գնահատելու համար, նաև նախկինում արված թերությունների հետ համեմատություն անելու և ապագայի համար առաջարկություն ներկայացնելու առումով և արժեքների պահպանման, ոտնահարման հարցում ավելի շատ բաներ ունենք ասելու»,-ՆԳՆ ստեղծելու նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և իշխանությանը խնդրեց նայել առաջ և չփորձել ընդդիմությանը դասեր տալ, քանի որ չեն գտնվում դպրոցում, աշակերտական նստարանի շուրջ՝ նաև առաջարկելով բովանդակային քննարկումներ իրականացնել:

Հայտնելով, որ բարեփոխումների նպատակն արդյունավետ կառավարումն է՝ պատգամավորը նկատեց, որ վերջինիս ոչ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ երկիրը հայտնվել է ներկա իրավիճակում:

Օհանյանը հայտնեց, որ ՆԳՆ-ի մեջ մտնող կառույցները պետք է ստեղծեն հիմքեր դրանց  բարեփոխման համար, բայց նրանց գործողությունները՝ վիրավորների, զոհվածների ծնողների հանդեպ վերաբերմունքն անընդունելի է:

Հայտնելով, որ վիճահարույց է նախագծով առաջարկվող կոչումների շնորհման կարգը՝ պատգամավորն ասաց. «Անհասկանալի է, որ գեներալ-գնդապետի և գեներալ-լեյտենանտի կոչումները շնորհում է վարչապետը, բայց նրանց ենթակայության տակ գտնվող ոստիկանական զորքերի կոչումները շնորհվում է  Սահմանադրությամբ սահմանված կարգով»:

Նա կարծիք հայտնեց, որ նախարարը քաղաքացիական վերահսկողությունից բացի, պետք է ունենա նաև մասնագիտական վերահսկողության լիազորություն:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նոր ստեղծվող ՆԳՆ-ում ոստիկանապետի պաշտոնը պետք է լինի ոչ քաղաքական, մինչդեռ վերջինս նախարարի տեղակալն է լինելու, հետևաբար՝ քաղաքական ազդեցության ներքո, իսկ ՊՆ-ում ժամանակին ԳՇ պետի պաշտոնը հանվել էր նախարարության հաստիքացուցակից, որպեսզի այն քաղաքական ազդեցությունից զերծ լինի: