Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ճանապարհային նշանների թարմացում, նոր կարգավորումներ են մտցվում

Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգությունը բարձրացնելու նպատակով նախատեսված են մի շարք փոփոխություններ: Կարծրացած կարգավորումները դարձնել ճկուն, կիրառել նոր մոտեցումներ. այսպես բնորոշեց սպասվող փոփոխությունները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արուսյակ Խաչատրյանը նշեց, որ բարեփոխումները վերաբերում են և՛ գործող որոշ նշանների փոփոխությանը, և՛ հետիոտնային անցումների նոր տիպի կարգավորումներին:

«Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներն անընդհատ  զարգանում են, ի հայտ են գալիս նորերը՝ բերելով նոր հնարավորություններ: Այս ամբողջ գործընթացն ուղղված է նրան, որ երթևեկության խոչընդոտները, անհարթությունները վերացվեն, վթարներն ու պատահարներն ավելի քիչ լինեն»,-ասաց Արուսյակ Խաչատրյանը:

Նոր առաջարկներից մեկը փոփոխվող տեղեկատվություն առաջարկող նշաններն են: Հայաստանում գործող նշանները մշտապես նույն տեղեկատվություն են հաղորդում: Նոր թվային, էկրանային լուծմամբ օրվա տարբեր ժամերին նշանի տեղեկատվությունը կարող է փոխվել՝ կապված երթևեկության ծանրաբեռնվածության հետ: Օրինակ, եթե դպրոցների հարևանությամբ փողոցներում արագությունը պետք է սահմանափակել, որովհետև դասաժամերին երեխաների, ծնողների հոսքը շատ է, ապա, ասենք, ժամը 15:00-ից հետո, երբ դասերն ավարտված են լինում, հանգստյան օրերին, երբ դասեր չկան, կարելի է արագության սահմանափակումը հանել: Նոր տիպի նշանները կտան այդ հնարավորությունը՝ սահմանելով ճկուն գործելաոճ:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է խաչմերուկներում հետիոտնային անցումը նոր լուծումներով կարգավորելուն: Մասնավորապես, անկյունագծային հետիոտանային անցման մասին է: Այս մոտեցումը կիրառվելու է այն դեպքերում, երբ հետիոտնային ինտենսիվությունը բարձր է: Միաժամանակ, կարմիր լույս է վառվում խաչմերուկի բոլոր կողմերի մեքենաների համար, հետիոտնը անցնում է փողոցը ինչպես գծանշված հատվածով, այնպես էլ ակյունագծով:

նկ 3_page-0001.jpg (464 KB)

Չկարգավորվող հետիոտնային անցումների վրա կկիրառվի հետիոտնային նշան դեղնականաչավուն լուսանդրադարձնող ժապավեններով: Նշանները կդրվեն ոչ միայն ճանապարների եզրերին, այլև կախված կլինեն վերևից: Սա վարորդների շրջանում տեսանելիության բաձրացմանն ուղղված միջոցառում է:nkar _page-0001.jpg (929 KB)

Առաջարկվում է նաև անհրաժեշտության դեպքում տարբեր փողոցներում միևնույն կարգավորող նշանը երկու տեղ տեղադրել: Այսինքն՝ կլինի հիմնական նշան և կրկնվող նշան: Նախկինում կրկնվող նշանը դրվում էր, երբ միևնույն ուղղությամբ կա երկու կամ ավելի գոտի: Հիմա բոլոր այն հատվածներում որտեղ վտանգ կա, կտեղադրվի նաև կրկնակի նշան:

nkar _page-0001.jpg (584 KB)

Փոփոխվելու է «Խաչմերուկի տարածք» նշանը: Սա այն նշանն է, որը նախազգուշացնում է վարորդին՝ մուտք չգործել խաչմերուկ, եթե առջևում խցանում է: Նշանին զուգահեռ գետնի վրա կա նաև դեղին գույնի գծանշում: Այժմ դեղին քառակուսի նշանին կփոխարինի կարմիր եռանկյունի նշանը: «Գործող օրենքը սահմանում է հետևյալը: Միայն այդ գծանշումով խաչմերուկ չի կարելի մուտք գործել, եթե առջևում խցանում է, հիմա կատարել ենք փոփոխություն: Ցանկացած խաչմերուկ, անկախ նրանից գետնին կա այդ դեղին գծանշումը, թե ոչ, արգելվում է մուտք գործել, եթե առջևում խցանում է: Հակառակ դեպքում վարորդը տուգանվելու է: Ի դեպ այս փոփոխությունն ուժի մեջ է մտել»,-ասաց Արուսյակ Խաչատրյանը՝ նշելով, որ սա ամենատարածված խախտումն է:

նկ 4_page-0001.jpg (316 KB)

Հաջորդ փոփոխությունը տեղեկատու լուսային սարքերին է վերաբերում: Դրանք տեղեկայվում են այն խաչմերուկներում որտեղ թույլատրվում է աջ կամ ձախ թեքվող տրասնպորտային միջոցների երթևեկությունը և տվյալ ուղղությամբ հետիոտների երթևեկությունը: Լուսացույցի թարթելու պարագայում, վարորդը հասկանում է, որ աջ կամ ձախ թեքվելիս հանդիպելու է հետիոտներին, այսինքն՝ անակնկալի չի գա:

նկար5_page-0001.jpg (179 KB)

Առաջարկվում է նաև լրացուցիչ սեկցիայով լուսացույցը հավելյալ կահավորել: Մութ ժամերին, երբ փողոցը բավարար չափով լուսավորված չէ, վարորդները սեկցիայի հատվածը տեսնելու խնդիր են ունենում: Առաջարկվում է այնպես անել, որ այն ունենա կարմիր գույնի եզրագիծ: