Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ճապոնիայի իշխանությունները հայտնել են ծնելիության հետ կապված ճգնաժամային իրադրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում 2022 թվականի ծնելիության մակարդակը սպառնում Է հասնել նոր նվազագույն ցուցանիշների, հայտարարել Է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Բնակչության աճը նույնիսկ ավելի դանդաղ Է ընթանում, քան անցյալ տարի… Ինչպես ես հասկանում եմ, սա ճգնաժամային իրադրություն Է»,- ասել է Մացունոն:

Նա պարզաբանել Է, որ Ճապոնիայում 2022 թվականի հունվար-սեպտեմբերին ծնված երեխաների թիվը կազմել Է 599 636՝ 4,9 %-ով պակաս 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատությամբ: Արդյունքում 2022 թվականին ծնելիության ընդհանուր մակարդակը կարող Է ավելի ցածր լինել, քան 2021 թվականին, երբ գրանցվել Էր 811 հազար նորածին:

Դրա հետ մեկտեղ Մացունոն խոստացել Է, որ իշխանությունները համապարփակ միջոցներ կձեռնարկեն ամուսնությունների թվաքանակի ավելացմանը և բնակչության աճին նպաստելու նպատակով: Նշվում Է, որ, թեև Ճապոնիան մեծությամբ երրորդ տնտեսությունն ունի աշխարհում, սակայն ապրուստի արժեքը բարձր Է, իսկ աշխատավարձերը դանդաղ են բարձրանում:

Ավելի վաղ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ նպաստների վճարումը, աննշան ազդեցություն ունեցան ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա:

124,2 մլն բնակչություն ունեցող Ճապոնիայում ծնելիության մակարդակը շարունակում Է անկում գրանցել 1973 թվականից ի վեր, երբ ծնվում էր տարեկան 2,1 միլիոն երեխա: Երկրի բնակչությունը կրճատվում Է արդեն 14 տարի շարունակ. կանխատեսումների համաձայն՝ 2040 թվականին ծնելիության մակարդակը կկազմի 740 հազար մարդ, իսկ մինչև 2060 թվականը երկրի բնակչությունը կարող Է նվազել՝ հասնելով 86,7 միլիոնի: Անցած շաբաթ կառավարական հանձնաժողովը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային ներկայացրել Է զեկույց, որի համաձայն՝ բնակչության ցածր բնական աճը և քաղաքացիների կրճատվող թվաքանակը կարող են նվազեցնել ազգի հզորությունը: