Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ճիշտն ասած, չեմ մտածում, որ չենք հաղթելու։ Աստված առաջ». Մանվել Փարամազյան (տեսանյութ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Քվեարկեցի հանուն մեր միասնության, հանուն համախմբվածության քվեարկեցի, այն ամենի համար, հանուն նրա, ինչ բխում է մեր համայնքի շահերից»,- քվեարկությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Այն հարցին, եթե նրա գլխավորած դաշինքը չստանա ընտրողների քվեների 50+1 տոկոսը, պատրաստ է Մանվել Փարամազյանը շնորհավորել հաղթող ուժին՝ ասաց․ «Ճիշտն ասած, չեմ մտածում, որ չենք հաղթելու։ Աստված առաջ»։

Մանվել Փարամազյանը քվեարկության էր եկել  ընտանիքի անդամների հետ։

Բացի «Դեպի միասնություն» դաշինքից,  Քաջարանի ավագանու ընտրություններին առաջադրվել են նաեւ «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ