Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:28-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կա տուժած:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Ford Focus» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1960 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և ուղևորները (Գ․ Ղ․, ծնված 2010 թ., Մ․Խ․, ծնված 2012 թ. և Մ․Խ․, ծնված 2010 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Գ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը»,- նշված է հաղորդագրությունում: