Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

CNN. Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 670-ի

Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ եկրաշարժի հետևանքոց զոհվել է 670 մարդ, հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին գրում է CNN-ը։

Ըստ աղբյուրի, վերջին ավելի քան հարյուր տարվա ընթացքում սա տարածաշրջանում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։ Հետցնցումները տարածվել են մինչև անգամ Իսրայել ու Լիբանան։

Բնական աղետի հետևանքով փլուզվել են բնակելի շենքեր, հոգևոր ու մշակութային կենտրոններ, առևտրի կետեր։

Վերջին տվյալներով, Սիրայում զոհվել է  386 մարդ, որից 239-ը Հալեպ, Լաթաքիկա, Համա, Տարտուս քաղաքներում։

Վնասվել է Թուրքիայի հարավում գտնվող Իսկենդերուն նավահանգիստը։ Նավահանգստի որոշ հատվածներ փլուզվել են։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրաշարժի գոտում որոշ օդանավակայանների թռիչքուղիների վրա ճաքեր են առաջացել։

Լուսանկարը՝ CNN-ից։