Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դա արհավիրք է Հայաստանի բանակցային դիրքերի համար. Հայկ Մամիջանյանը՝ գաղտնազերծված 5 կետերի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Դու բանակցել՝ հասցրել ես խայտառակ կետի ու երբ հասնում ես այդ կետին՝ նոր որոշում ես կիսվե՞լ հանրության հետ: Դա տեղյակ պահել չի, դա պատասխանատվությունը գցել է»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա հրապարակմանն, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով նաեւ, որ ընդամենը երեք օր առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ ասում էր, որ բանակցային գաղտնիքները չի կարող հրապարակել:

Հինգ կետերը, որոնք «հավաստի աղբյուր» ստորագրությամբ տպագրվել են «Հայկական ժամանակ»-ում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բավական խոցելի են եւ արհավիրք՝ Հայաստանի բանակցային դիրքերի համար: Անդրադառնալով այդ կետերից 5-րդին, որով ամրագրվում է ղարաբաղյան առաջին պատերազմում իբր անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում եւ որը Ադրբեջանն արդեն քանիցս առաջ է քաշում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման շրջանում, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ ՀՀ գործող իշխանությունը նույնիսկ միանշանակ ծայրահեղ կետում՝ հայ ռազմագերիների վերադարձի, կարողացել են այնպիսի սխալներ ու բացթողումներ անել, որ Ադրբեջանն արդեն դրան հակընդդեմ կետ ունի, բնականաբար, «կեղծ փաստային բազայով, քանի որ որոշակիորեն ծանոթ եմ, թե ի՞նչ է ներկայացվում»:

Ամեն դեպքում, նրա համար այդ գաղտնազերծումն այդքան էլ հավաստի չէ։

Ի դեպ, ընդդիմադիր գործիչը հեգնում է Ադրբեջանի պայմանավորվածությունը խախտելը եւ 17 հայ գերիներին չվերադարձնելու առիթով պաշտոնական Երեւանի քայլը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը համարժեք քայլ էր Ադրբեջանի պահվածքին: Իսկ ավելի լուրջ՝ նա չի հասկանում, թե ինչո՞ւ է երեկ կայացել Բայրամով-Միրզոյան հանդիպումը, եթե դեռ ամսի 30 –ին Ադրբեջանը պետք է 17 գերի վերադարձներ եւ չի վերադարձրել: «Երեւանում նստած հաթաթա տալու» քայլերն են, ըստ նրա, մեզ հասցրել այնտեղ՝ որտեղ կանք:

Հայկ Մամիջանյանը հերյուրանք է համարում բոլոր այն հայտարարությունները, որ բանակցային գործընթացում, այսպես ասած, միջանցքի հարցը միշտ էլ եղել է ու նկատում է, որ անգամ Ալիեւը երբեւէ նման բան չի ասել, նույնիսկ՝ Փաշինյանը չի ասում: Հիշեցնենք, նման հայտարարություն, օրերս, Հ1-ի եթերում արել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Հայկ Մամիջանյանը ամոթ է համարում նման պատասխանատվության տակ մտնելը՝ «անգամ հետագայում Երեւանի փոխքաղաքապետի ինչ-որ աթոռի համար»:

Ընդդիմության գործունեության մասին հարցին էլ, ընդդիմադիր գործիչն ասաց՝ իրենք ունեն եւ պլան Ա, եւ պլան Բ, եւ պլան Գ, բայց որպեսզի դրանցից որեւէ մեկը գործարկվի, անհրաժեշտ է հասարակական լայն համախմբում: Ինքը հասարակությանը չի մեղադրում, քանի որ քաղաքական ուժերի մեղավորությունն է համարում այն, որ մինչեւ հիմա հասարակությունը չի համախմբվել: Կարծում է, որ ավելի շատ եւ ավելի լավ պետք է աշխատեն հասարակության հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ