Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԴԱՀԿ-ն պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին` ներողություն խնդրել ՀՅԴ-ից. yerkir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Yerkir. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավորեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունից դեռևս 2019 թ. դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում ՀՅԴ-ի հասցեին վիրավորական և կեղծ հայտարարությունների համար:

2021 թ. հուլիսին դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին ներողություն խնդրել կուսակցությունից: Ըստ որոշման` Արման Բաբաջանյանը պետք է  հրապարակավ ներողություն խնդրի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար․ դատարանը պարտավորեցրել է նրան՝ իր ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, արտաբերել ներողության հետևյալ տեքստը․ «Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»։ Տեսանյութը պետք է վերնագրվի «Ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից», և պահպանվի ֆեյսբուքյան էջում։

Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել կուսակցությունից` վիճարկելով որոշումը, որը չի բավարարվել:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը` հիմք ընդունելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 15.09.2022 թ. որոշումը, վճռել է պարտավորեցնել Բաբաջանյանին՝ կատարել դատարանի որոշումը և ներողություն խնդրել կուսակցությունից և ԳՄ բոլոր անդամներից: