Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դարբասում «Ապրելու երկիր»-ը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին Դարբաս գյուղի  830 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 482-ը։ Այստեղ 7 ուժերի պայքարում առավելագույն քվեները ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ`

«Մեկ Հայաստան»  կուսակցություն՝ 21 քվե,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 50,

«Աշխատանք եւ արդարություն» դաշինք՝ 10,

«Զարգացող համայնք» դաշինք՝ 11

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 178,

«Հանուն Հանրապետության” կուսակցություն»՝ 8,

ՀՅԴ՝ 4 քվե։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործարար Արա Զաքարյանը։ Իսկ Սիսիանի ավագանու անդամի ընտրությունների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, որը պարբերաբար թարմացվում է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ