Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատապարտելի է սուվերեն երկրի վրա հարձակումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ս/թ հունվարի 28-ից ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցվել Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր քաղաքներում տեղակայված օբյեկտներին: Սա փաստացի հարձակում է սուվերեն պետության վրա, ընդ որում առանց որևէ հստակ ընկալելի հիմնավորվածության:

Տարակուսելի է, որ Հայաստանի իշխանություններն առ այսօր մեր դրացի երկրի նկատմամբ իրականացված ագրեսիային պաշտոնապես չեն արձագանքել, դատապարտող հայտարարությամբ հանդես չեն եկել: Ընդ որում` սա այն պարագայում, որ Իրանը Հայաստանի նկատմամբ մշտապես դրսևորել է առնվազն բալանսավորված դիրքորոշում, իսկ վերջին շրջանում հենց նրա շնորհիվ է զսպվել ադրբեջանաթուրքական տանդեմի նկրտումները, մասնավորապես, Սյունիքի նկատմամբ:

Ընդհանրապես թե՛ մարդկային, թե՛ միջպետական հարաբերություններում չպետք է լինել ապերախտ, հարկ է պաշտպանել սեփական, ինչպես նաև բարեկամ երկրների շահերը, այլապես զրոյանալու են հեղինակությունդ, վարկդ, վերածվելու ես վասալի:

ԱԱԾ պահեստազորի պպաների միություն