Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչները հրապարակել են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը

Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու  Ռուբեն Մելիքյանը հրապարակել են դատավոր Զարուհի Նաշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունն ամբողջությամբ։

«Հաշվի առնելով խոսքի ազատության կարևորությունը և դատավորի նկատմամբ կարգապահական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը՝ հանրությանն ենք ներկայացնում դատավոր Զարուհի Նաշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունն ամբողջությամբ։

Միջնորդության հիմնավորվածության, հատկապես՝ Սահմանադրական հիմնարար արժեքներին համապատասխանության վերաբերյալ, գնահատականները թողնում ենք մասնագիտական հանրության դատին»,-նշում են նրանք։