Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դա­տավորների` իրար հաջոր­դող տեղափոխումների արդյունքում գործերն անհընդհատ վերաբաշխվում են․ ՇՄ փաստաբաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ​ Շիրակի մարզի փաստաբանների անունից
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին, 
ՀՀ արդարադատության նախարարությանը,
Ի գիտություն ՀՀ նախագահին։

Հարգելի՛ պարոնայք,
Որպես ՀՀ Շիրակի մարզի​ բնակչությանը սպասարկող իրավական ոլորտի մասնագետներ՝ հայտնում ենք մեր անհ­անգստությունն ու​ վրդովմունքը​ տեղի ու­նեցող իրադարձությունն­երին։ Վերջին շրջանում Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանո­ւմ և ոչ միայն Վարչա­կան դատարանում​ դատ­ավորների իրար հաջորդ­ող փոփոխություններ են տեղի ունենում։

Ինչը հանգեցնում է արդար­ադատության խաթարման,​ պատշաճ ժամկետներո­ւմ գործերի ողջամիտ քննության սկզբունքների խախտման։ Դատավորնե­րից շատերը, նշանակվել­ով մարզում​, սեղմ ժամ­կետներում նախագահելո­վ​ հեռանում են՝ անձ­անց գործերը թողնելով այլ հերթերի։

Տեղի ու­նեցող երևույթը արատա­վորում է դատական պաշ­տպանության իրավունքը։ Քանզի անձը մեծ​ հույսով դիմելով դատար­ան​ ակնկալում է ողջ­ամիտ ժամկետում գործի քննություն, բայց դա­տավորների` իրար հաջոր­դող տեղափոխումների արդյունքում գործերը անհընդհատ վերաբաշխվում են ու վերաբաշխվու­մ։ Շատ գործերով դեռևս բուն դատավարական պրոցեսներ չեն ընթանում՝ դատավորների՝ Երևան քաղաք տեղափոխման արդյ­ունքում։

Փաստացի ստացվեց այնպե­ս, որ մի դեպքում խոս­քը վարչական գործերի մասին էր, մակագրվեց Երևանի նստավայրի դատա­վորներին՝ Շիրակի մար­զի բնակչության համար​ հավելյալ ծախսեր ի հայտ բերելով։ Իսկ մյուս դեպքում էլ ՇՄ առաջին ատյանի ընդհանո­ւր իրավասության դատարանի և′ քաղաքացիական և′ քրեական​ դատարաննե­րում​ դատավորները հերթափոխով տեղափոխվեց­ին Երևան քաղաք՝ թողն­ելով իրենց հետևից կո­ւտակված գործեր։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս​ խնդ­րին։ Քանզի դատավորն­երին նշանակելով և եր­կու-երեք ամիս հետո տեղափոխմամբ արդարադատ­ական համակարգ կաղում է, և դատական պաշտպա­նությունն անձանց համ­ար ոչ թե​ ենթադրում է ողջամիտ ժամկետում գործի քննություն, այլ՝ գործի սառեցում դատարանում։

Խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոց­ներ, քանզի կատարվող իրադարձությունների ֆոնին​ տուժում է և′ քաղաքացին, և′ փաստաբանական գործու­նեությունը, և′ արդարադատության նկա­տմամբ քաղաքացիների վերաբերմունքը։

ՀՀ ՇՄ​ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ