Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», կալանավորվել է

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել է երեկ՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Առ այժմ պաշտոնապես հայտնի չէ, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է ձերբակալվել Գալստյանը և ինչ մեղադրանքով, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող գործի մասին է, որով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել Օհանյանի նկատմամբ։