Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դավիթ Սահակյանցն էլ հրաժարվեց պատգամավորական մանդատից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցն իր ՖԲ էջում տեղեկացնում է.

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ՎԵՐՑՆԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ
Սիրելի հայրենակիցներ,
2020 թ. համազգային աղետից հետո ստեղծված օրհասական իրավիճակում ցանկությունս մեծ էր միանալ պետության և պետականության փրկության շարժմանը, սակայն հանդիպելով անարդարության և ականատես լինելով մի իրավիճակի, որտեղ պատերազմում աղետալի պարտությունից և անդառնալի կորուստներից հետո շարունակեցին իշխել ու երկիրը կործանման տանել նույն ուժերը, ես հասկացա, որ այլևս անզոր եմ ինչ-որ բան փոխել՝ անգամ պատգամավորական մանդատ ունենալով:

Լինելով անկուսակցական, 2021 թ. –ին մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց այժմ նպատակահարմար չեմ գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում, ուստի կշարունակեմ ծառայել պետությանն ու հասարակությանը իմ ոլորտում :

Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ:

Հ.Հ.Գ. Գտնում եմ, որ ներկայումս ԱԺ-ում անհրաժեշտ է ոչ թե մշակույթի գործչի, այլ էկզորցիստների ներկայությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավորական մանդատը վերցնելուց հրաժարվելու մասին տեղեկացրել էր նաեւ պատմաբան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: