Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Դե գնա ԱԻ նախարար աշխատիր, Նիկո՛լ Փաշինյան, դու ո՞վ ես, որ բացառես ահաբեկչության կամ որեւէ այլ վարկած». Նաիրա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ովքե՞ր են մեղավոր «Սուրմալուի» ողբերգության համար, ի՞նչ պիտի արվեր՝ մարդկային կյանքերը փրկելու համար՝ այս հարցերի հետ կապված այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ որեւէ վարկած, այդ թվում՝ ահաբեկչությունը, չի կարելի բացառել, մինչդեռ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն ուղղակիորեն «ուղերձ հղեց» հարուցված քրգործը վարող իրավապահներին, քննիչներին, որ ահաբեկչության վարկածը բացառեն. «Ի՞նչ է նշանակում՝ ես տեսագրությունները նայել եմ, 99 տոկոսով բացառում եմ ահաբեկչության վարկածը, դե գնա ԱԻ նախարար աշխատիր, Նիկո՛լ Փաշինյան, դու ո՞վ ես, որ բացառես ահաբեկչության կամ որեւէ այլ վարկած: Ես ինքս չեմ բացառում, այդ թվում՝ պայթյունի վարկածը, որովհետեւ այնտեղ 4000 տոննա պայթուցիկ է եղել: Բայց ի՞նչ էր Փաշինյանի ասածը, եթե ոչ ուղղակի ցուցում, որ որեւէ մեկդ չհամարձակվի քննարկել ահաբեկչության վարկածը»:

Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչու հենց պայթյունի առաջին պահերից չփակեցին այդ տարածքը. «Ով ասես, այդ թվում՝ քանոն նվագող «իդ…ն» մտավ տարածք ու սկսեց այդտեղից եթեր մտնել: Կամավորականությունն էլ պետք է լինի հստակ համակարգված, չի կարող ով ուզում է՝ գա, թեւերը քշտի, դույլերն առնի ու աշխատի կամավոր, որովհետեւ ամեն մի սխալ տեղաշարժված քարը կամ բարձրացված աղյուսը կարող է մահվան պատճառ դառնար: Պետք էր տարածքը մեկուսացնել ու որեւէ մեկի, բացի փրկարարներից, թույլ չտրվեր տարածքում գործողություն կատարել: Մենք տեսանք «Սուրմալուի» ողբերգության վրա սելֆի անող ոհմակ: Ով ասես, ինչ կալիբրի պաշտոնյա ասես՝ հեղափոխության «վիժվածքներից» սկսած՝ պլպլան կոշիկներով, որոնց վրա մի փոշի անգամ չկար, եկան, կանգնեցին, իրենց սելֆիներն արեցին, իրենց հարցազրույցները տվեցին եւ թողեցին գնացին»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս իշխանությունները ոչ մի բանի պատրաստ չեն, եթե անգամ երեք հարկանի շենքի պայթյունի չդիմացան, ի՞նչ են անելու, եթե, Աստված մի արասցե, երկրաշարժ լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ