Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դեկտեմբերի 9-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ սեփական թիմի ներսում սեւ ցուցակներ կազմող եւ թիմակիցների դեմ դավեր նյութող՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանին մտերիմ մի քանի ՔՊ-ական պատգամավորներ նախապատրաստվում են դեկտեմբերի 9-ին, երբ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է ներկայանա խորհրդարան: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, եւ, ըստ նախնական տեղեկությունների, դեկտեմբերի 9-ին պետք է քննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը: Այդ օրը Վահե Ղազարյանի համար այնքան էլ հանգիստ չի լինելու, քանի որ որոշ ՔՊ-ականներ որոշել են քննադատել նրա գործունեությունը: